30.3.08

CV on Armenian

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ և ԱՅԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Երևանի պետական համալսարան
(Երևան, Հայաստան), 1988 – 1993
Իրավագիտություն, դիպլոմ գերազանցությամբ

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
(Սանկտ Պետերբուրգ, ՌԴ), 1993 – 1996
Իրավաբանական գիտությունների թեկնածու (միջազգային իրավունք)

Կալիֆորնիայի համալսարան / Բերկլի
(Բերկլի, ԱՄՆ), Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր, 1999
Միջազգային իրավունքի ոլորտում վերապատրաստման վկայական

Քեմբրիդջի համալսարան
(Քեմբրիդջ, Միացյալ Թագավորություն) 2001
Հրավիրված հետազոտող

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի պետական համալսարան

1996 – 2006,
Սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ

2006 – մինչ օրս,
Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ

Որպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախաոս, դոցենտ և ապա ամբիոնի վարիչ զբաղվում եմ գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքով, միջազգային և եվրոպական իրավունքի, մարդու իրավունքների ոլորտներում ուսուցման նոր ծրագրերի մշակմամբ և ներդրմամբ, կադրերի նախապատրաստմամբ և վերապատրաստմամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ ԵՊՀ-ում եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ստեղծումը և կայացումը, տարածաշրջանում միջազգային և եվրոպական իրավունքի առաջին մագիստրոսական ծրագրերի բացումը: Հեղինակել եմ միջազգային իրավունքի և մարդու իրավունքներին նվիրված 38 հրապարակություններ, այդ թվում միջազգային իրավունքի և ՄԻԵԴ իրավունքին նվիրված առաջին ուսումնական ձեռնարկները:

Հայաստանի Հանրապետության իրավաբանների միություն / ասոցիացիա

1998-2008,
Գործադիր տնօրեն

2008- մինչ օրս
Փոխնախագահ

Որպես ՀՀ իրավաբանների միության գործադիր տնօրեն և ապա ՀՀ իրավաբանների ասոցիացիաի փոխնախագահ պատասխանատու եմ իրավական բարեփոխումների աջակցման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական կրթության ոլորտներում ծրագրերի մշակման և իրականացման համար:

ՀՀ նախագահի առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

1999-2003
Հանձնաժողովի անդամ

Որպես հանձնաժողովի անդամ մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների առաջարկությունների մշակմանը, քննարկմանը և ընդունմանը:
Հեղինակ եմ ՀՀ Սահմանադրությունում տեղ գտած մի շարք  փոփոխությունների, որոնք վերաբերում են մարդու իրավունքների երաշխիքներին և իրավական բարեփոխումներիին:



Եվրոպայի խորհուրդ

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվոնցիայի Խորհրդատվական կոմիտե

2004-2008
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ

Որպես Խորհրդատվական կոմիտեի անդամ մասնակցել եմ Ազգային փոքրամասնությունների շրջանակային եվրոպական կոնվենցիայի մեկնաբանմանը և իրականացման վերահսկմանը, որը ներառում էր
- Կոնվենցիոն պարտավորությունների կատարման վերաբերյալ Պետական հաշվետվությունների և  այլ աղբյուրների ուսումնասիրություն, մոնիտորինգային առաքելությամբ պետությունների այցելություն և դրա հիմքի վրա կոմիտեի Կարծիքների մշակում,
- մասնակցություն կոմիտեի Թեմատիկ մեկնաբանությունների նախապատրաստմանը:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողով

2001- մինչ օրս
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ

Որպես ԵԽ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողով-ի անդամ ներգրավված եմ այդ մարմնի կանոնադրական գործունեության իրականացմանը, որը ներառում է`
- ԵԽ անդամ-պետությունների խտրականության և ռասիզմի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների կատարման մոնիտորինգ և համապատասխան պետական զեկույցների մշակում,
- ՌԱԵՀ-ի ընդհանուր քաղաքական հանձնարարականների մշակում,
- հարաբերություններ քաղաքացիական հասարակության և այլ մասնագիտացված մարմինների հետ:


ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ իրավաբանների միության “Արդարադատության մատչելիությունը Հայաստանում” ծրագիր

1999-2008
Ծրագրի համակարգող
Որպես ծրագրի տնօրեն պատասխանատու էի`
- Իրավական օգնության հանրային կենտրոնի գործունեության կազմակերպման և վերահսկողության համար
- Երևանի և Հայաստանի մարզերի բնակչության խոցելի խմբերի համար կազմակերպության կողմից անվճար իրավաբանական օգնության և փաստաբանական ծառայությունների մատուցման համար,
- Երևանում և Հայաստանի մարզերում իրավաբանների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ մասնագիտական դասընթացների կազմակերպման համար,
- Մոնիտորինգի իրականացման և մարդու իրավունքների ոլորտի խնդիրների վերլուծական զեկույցների նախապատրաստման, Հայաստանում հանրային պաշտպանի ինստիտուտի ներդրման հիմնավորման և աջակցության աշխատանքների համար:
     Ծրագրի արդյունքում, ավելի քան 12.000 անհատների տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն, փաստաբանների և հասարակական կազմակերպությունների համար կազմակերպվել է մի շարք դասընթացներ, ներդրվել է հանրային պաշտպանի ինստիտուտը:



ՀՀ իրավաբանների միության “ՄԻԵԴ-ի իրավունքի վերաբերյալ փաստաբանների համար դասընթացներ”

2003-2006
Ծրագրի տնօրեն
Որպես ծրագրի տնօրեն պատասխանատու էի ՀՀ փաստաբաններին և իրավապաշտպաններին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի  նախադեպային իրավունքի բազմափուլ ուսուցման ծրագրի նախագծման և կազմակերպման համար:
   Ծրագրի իրագործման արդյունքում ստեղծվեց ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ոլորտում խորը գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների ցանց:



Զարգացման հայկական ինստիտուտի “Դատարանների մոնիտորինգ Հայաստանում” ծրագիր

2005-2006
Ծրագրի տնօրեն
Որպես ծրագրի տնօրեն համակարգող պատասխանատու էի`
- դատարաններում մոնիտորինգի իրականացման մեթոդաբանության մշակման,
էթիկական չափանիշների սահմանման և վերահսկողության մեխանիզմների ստեղծման համար,
- Մոնիթորինգ իրականացնողների ուսուցման կազմակերպման,
- ՀՀ դատարաններում մոնիտորինգի իրականացման վերահսկողության համար;
- Մոնիթորինգի արդյունքների ամփոփման և ներպետական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ենթատեքստում վերլուծական զեկույցի մշակման համար:


Զարգացման հայակական ինստիտուտի “Ռազմավարական դատավարությունը Հարավային Կովկասում” ծրագիր

2006-2010
Ծրագրի տնօրեն
Որպես տնօրեն պատասխանատու էի ծրագրի իրականացման համար, որն ուղղված էր ՄԻԵԴ դիմելու միջոցով իրավապաշտպան կազմակերպությունների և փաստաբանների օժանդակմանը՝ այդպիսով նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության ներպետական պրակտիկայի բարելավմանը:  Այդ պարտականությունները ներառում էին`
- ՄԻԵԴ իրավունքի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և փաստաբանների համար խորհրդատվությունների կազմակերպում,
- ռազմավարական նշանակության գործերի ընտրություն և ՄԻԵԴ ուղարկվող գանգատներ նախապատրաստող փաստաբանների օժանդակում,
- ռազմավարական գործերի վերաբերյալ հանրային իրազեկման և հասարակական քննարկումների կազմակերպում:



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

40 գիտական հրապարակումներ, այդ թվում`

“Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք”, Երևան, 2012 (համահեղինակությամբ)

“Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան”, 2-րդ հրատարակություն,  Երևան, 2011, 1087 էջ.

“Ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը ՄԻԵԴ-ի պրակտիկայում”, մենագրություն, Երևան, 2010, 208 էջ

“Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ”, Երևան, 2010 (համահեղինակությամբ)

Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի եվրոպական չափանիշների ձևավորումը // “Յուրիստ Ուկրայինի” , 2010, N1

Մարդու և ազգային փոքրամասնությունների պաշպանության ժամանակակից մեխանիզմների զարգացման դինամիկան // “Իրավունք և պետություն”, Մոսկվա, 2009, N 2(50)

“Արդար դատաքննության իրավունքի իրացումը ՀՀ դատական համակարգում (Մոնիտորինգի արդյունքներ)”, Երևան 2009 (համահեղինակ)

Սահմանադրական փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում // Տեսակետ №11, 2003

“Միջազգային հանրային իրավունք”, ուսումնական ձեռնարկ, 2002, 502 էջ.

“Միջազգային մարդասիրական իրավունքի իրականացման”, Միջազգային իրավունքի ռուսաստանյան տարեգիրք, Մոսկվա, 2000



Հանդիսանում եմ նաև

• Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի խորհդի անդամ
• Եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի  խորհդի անդամ
• «Միջազգային իրավունքի մոսկովյան ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
• «Պետություն եւ իրավունք» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
• «Եվրասիական իրավական ամսագիր» խմբագրական խորհրդի անդամ